Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներ Վիլլիանը և Պեդրոն կմնան թիմում մինչև մրցաշրջանի ավարտը, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Չելսին» Պեդրոյի և Վիլլիանի հետ կարճաժամկետ պայմանագիր է կնքել։

Լոնդոնցիները, ինչպես և շատ այլ ակումբներ, ստիպված են դիմանալ անհարմարություններին մրցաշրջանի ավարտի ժամկետների հետաձգման պատճառով: Սովորաբար ֆուտբոլիստների պայմանագրերը կնքվում են մինչև հունիսի 30-ը, սակայն այս տարի Անգլիայի առաջնությունը կավարտվի միայն մեկ ամսից, որից հետո կսկսվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը:

Երկու ֆուտբոլիստներն էլ կարևոր են «Չելսիի» համար և ակումբը կարողացավ նրանց թեկուզ կարճ ժամանակով պահել թիմում։ Մրցաշրջանի ավարտից հետո Պեդրոն կլքի «Չելսին» և կտեղափոխվի «Ռոմա», որի հետ արդեն համաձայնության է հասել, իսկ Վիլլիանի ապագան դեռևս մշուշոտ է, կա տարբերակ կարիերան շարունակելու և ԱՊԼ-ում և այլ առաջնություններում։

Այս մրցաշրջանում Վիլլիանը մասնակցել է 38 հանդիպման և խփել է 7 գոլ, իսկ Պեդրոն մասնակցել է 18 հանդիպման և խփել է 2 գոլ։

«Չելսին» այժմ 4-րդ հորիզոնականում է և պայքարում է Չեմպիոնների լիգայում իր տեղը պահպանելու համար։

Facebook Comments