«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ասել է, թե ինչու նա չի խաղում։

«Ինչու՞ ես չեմ խաղում, լավ հարց է, ինձ նույնպես դա հետաքրքիր է։ Երբ դուք հաղթում եք գավաթներ խաղացողների հետ, ում վստահում եք, դժվար է ամեն ինչ փոխել, երբ մարզիչը չի թողնում քեզ հաճախակի խաղալ։

Բոլորը ինձ ասում են շատ սխալ բաներ։ Ինձ ամենից շատ անհանգստացնում է, որ հարցականի տակ է դրվում իմ պրոֆեսիոնալիզմը։ Ես մտածում եմ իմ մարզավիճակի մասին և ամեն օր շատ մարզվում եմ։

Ես ոչ մի խնդիր չունեմ Զիդանի հետ։ Ամեն մարզիչ ունի իր նախապատվությունները։ Մենք ունենք նորմալ աշխատանքային հարաբերություններ»,- ասել է Խամես Ռոդրիգեսը։

28-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստը 8 անգամ է խաղադաշտ դուրս եկել Լա լիգայում, խփել է 1 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։

Facebook Comments