«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է Լա լիգայի 31-րդ տուրում կայացած «Ատլետիկի» հետ խաղի մասին, որտեղ նա դարձավ հաղթական գոլի հեղինակ։

«Ես շատ ուրախ եմ, որ իմ դեբյուտային գոլը խփեցի այս մրցաշրջանում, այս գոլը նվիրում եմ իմ հարազատներին։ Գոհ եմ, որ օգնեցի թիմին հաղթել։ Սա դժվար հանդիպում էր։ Մեզ համար հեշտ չէր, մրցակիցը լավ էր պաշտպանվում։

«Ռեա՞լը», մադրիդցիները նույնպես ֆավորիտ են, ինչպես մենք։ «Բարսելոնան» մինչև վերջ կպայքարի չեմպիոնության համար»,- Իվան Ռակիտիչի խոսքերն է փոխանցում «Marca»-ն։

«Բարսելոնան» 68 միավորով առաջին հորիզոնականում է ընթանում։ «Ռեալ Մադրիդը» երկրորդ հորիզոնականում է և դեռ մեկ խաղ ունի անցկացնելու։

Facebook Comments