«Արսենալը» երկարաձգել է պայմանագիրը պաշտպաններ Դավիդ Լուիզի, Պաբլո Մարիի և Սեդրիկ Սուարեշի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Դավիդ Լուիզը որոշել է երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ մեկ մրցաշրջանով։ Մարիի և Սուարեշի իրավունքները լոնդոնյան ակումբը գնել է համապատասխանաբար «Ֆլամենգոյից»
և «Սաուտհեմպտոնից»՝ նրանց հետ կնքելով երկարաժամկետ պայմանագրեր:

«Արսենալը» Մադրիդի «Ռեալի» հետ պայմանավորվել է կիսապաշտպան Դանի Սեբալյոսի վարձակալությունը երկարաձգել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

«Շատ ուրախ եմ, որ բոլոր այդ ֆուտբոլիստները կմնան թիմում։ Նրանք մտնում են մեր և Միկել Արտետայի ծերկարաժամկետ ծրագրերի մեջ: Նրանք իրենց արժանի ավանդն են բերում կազմում», – մեկնաբանել է տեխնիկական տնօրեն Էդուն։

Այժմ «Արսենալը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում գտնվում է 10- րդ հորիզոնականում։

Facebook Comments