«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Ֆրենկ Լեմպարդի կատարած աշխատանքի մասին:

«Ֆրենկ Լեմպարդը եղել է հիանալի ֆուտբոլիստ, և նա ապագայում կդառնա հիանալի մարզիչ: Նա հիանալի աշխատանք է կատարել այս մրցաշրջանում, ես մեծ հաճույքով հետևում եմ, թե ինչպես է զարգանում իր թիմը: «Չելսին» եվրոպական ֆուտբոլի էլիտան է։ Նրանք ունեն անհավանական ֆուտբոլիստներ բոլոր դիրքերում»,-ասել է Պեպ Գվարդիոլան:

Նշենք, որ այսօր կկայանա «Չելսի»- «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը(23:15)։

Այժմ «Մանչեսթեր Սիթին» 63 միավորով 2-րդ հորիզոնականում է, իսկ «Չելսին» 51 միավորով` 4-րդ հորիզոնականում։

Facebook Comments