Պաուլո Սկարոնին պատմել է «Միլանի» և «Ինտերի» համար նոր մարզադաշտի կառուցման նախապատրաստական աշխատանքների մասին։

«Մենք հետևել ենք Միլանի քաղաքային խորհրդի հրահանգներին, այդ պատճառով դա նրանց հաղթանակն է։

Այս քաղաքում կլինի աշխարհի ամենագեղեցիկ մարզադաշտը և մարզա-առևտրային գոտին, որտեղ գտնվում է «Սան Սիրո» մարզադաշտը, որը կարելի է վայելել ողջ տարում:

Բացի այդ, կլինեն շատ քիչ շինարարական ծախսեր, համեմատած այլ նախագծերի հետ։ Մենք շտապում ենք մեր ակումբներին ապահովել այս ժամանակի համար հարմար մարզադաշտով։ Մենք չենք կարող երազել եվրագավաթների մասին՝ չխաղալով ժամանակակից մարզադաշտում։ Ահա թե ինչու մենք կրճատեցինք նախագծի մասշտաբները»,- ասել է Պաուլո Սկարոնին «La Gazzetta Dello Sport»-ին տված հարցազրույցում։

Facebook Comments