Միլանի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին «Ռոմայի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Մենք թիմի հետ պետք է միմյանց ավելի լավ ճանաչենք։ Լավ աշխատեցինք այս շաբաթ, հիմա պետք է դա ցուցադրել խաղադաշտում, կարևոր խաղում։ Թիմում լավ մթնոլորտ է։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ շատ բաների ենք ընդունակ։

Յուրաքանչյուր խաղում պետք է ցույց տալ, թե ինչի ենք մենք ընդունակ։ Ես չեմ անհանգստանում օրացույցի համար։ Մենք մտածում ենք միայն վաղվա խաղի մասին։ Պետք է հաղթանակին միտված լինել բոլոր 90 րոպեների ընթացքում։ Դա բարդ հանդիպում կլինի, բայց մենք կարող ենք այն լավ անցկացնել։

Մենք լավ աշխատանք ենք կատարել, լավ պատրաստվել ենք։ Խաղալու ենք մի թիմի հետ, որը միայն մեկ պարտություն է կրել։ Նրանք ուժեղ են, բայց ես կարծում եմ կկարողանանք արդյունքի հասնել։ Ես այն կազմը դուրս կբերեմ խաղադաշտ,որը համարում եմ լավագույնը, այդպես էլ կլինի հետագայում»,- նշել է Պիոլին։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here