«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, այս մասին հայտնում է «Le10Sport»-ը։

Ըստ աղբյուրի՝ 30-ամյա գաբոնցի ֆուտբոլիստին իր թիմում է ուզում տեսնել «Յուվենտուսը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են՝ «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Ինտերը» և «ՊՍԺ»-ն։

ԱՊԼ-ի 2019/2020 մրցաշրջանում Պյեր Էմերիկ Օբամեյանգը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 17 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Օբամեյանգի պայամանգիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021թ․-ը։

Facebook Comments