Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը խոսել է «Արքայական» ակումբի ավագ և գործող լեգենդ Սերխիո Ռամոսի մասին։

«Ռամոսը մեր ակումբի առաջնորդն է։ Սերխիոն շատ վաղուց է այստեղ հանդես գալիս, նա պետք է կարիերան ավարտի «Ռեալ Մադրիդում»,-Զիդանի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալ Մադրիդի» կազմում է հանդես գալիս 2005թ․-ից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021թ․-ի ամառը։

Լա լիգայի այս մրցաշրջանում Ռամոսը անցկացրել է 29 հանդիպում, խփել է 8 գոլ։

Facebook Comments