Ա Սերիայի կարգապահական հանձնաժողովը հաստատել է առաջնության վերջին հանդիպումների արդյունքները: «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը որակազրկվել է երեք խաղով: Մեկ խաղ սլովակը բաց կթողնի «Սասուոլոյի» դեմ խաղում երկու դեղին քարտերի համար, իսկ ևս երկուսը՝ իր հեռացման արձագանքի համար։ Բացի այդ, Շկրինյարը 10 հազար եվրո տուգանք կվճարի։

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նախորդ խաղում 5-րդ դեղին քարտն է ստացել այս մրցաշրջանում: Իտալացի անվանի մարզիչը չի կարողանա իր թիմում օգնել պահեստայինների նստարանից և բաց կթողնի «Պարմայի» հետ Ա Սերիայի առաջիկա հանդիպումը:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ինտերը» մրցեց «Սասուոլոյի» հետ և ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ վաստակելով ընդհամենը մեկ միավոր(«Ինտեր»-«Սասուոլո» 3:3):

Այս պահին «Ինտերը» 3-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։

Facebook Comments