Թուրինի «Յուվենտուսը» բանակցություններ է վարել կատալոնական «Բարսելոնայի» հետ՝ Արթուրի տրանսֆերի շուրջ, այս մասին հայտնում է «ESPN»-ը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը համաձայնության են հասել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, ով թուրինյան ակումբ կտեղափոխվի այս ամռանը։ Արթուրի տրանսֆերը կկազմի 60 մլն եվրո։ Իր հերթին իսպանական գրանդ ակումբը կգնի Միրալեմ Պյանիչին։ Այս երկու տրանսֆերները իրարից անկախ կլինեն, փոխանակում չի լինի։ Դա թույլ կտա ֆինանսական Ֆեյր-Փլեյի կանոնները չխախտել։

Արթուրը «Բարսելոնայում» է հանդես գալիս 2018թ․-ից, իսկ Պյանիչը հանդես է գալիս 2016թ․-ից։ Պյանիչը խնդիրներ ունի Մաուրիցիո Սարրիի հետ և պատրաստ է հեռանալ թիմից։

Facebook Comments