Այսպիսով եկավ այս փառահեղ օրը։ «Լիվերպուլը» 30 տարվա ընդմիջում հետո հռչակվեց Անգլիայի առաջնության չեմպիոն։ Յուրգեն Կլոպի տղաները արժանի էին այս տիտղոսին։ «Լիվերպուլը» 2019/20 մրցաշրջանում դարձել է անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ առաջնության ավարտից 7 տուր առաջ:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» 31-րդ տուրում պարտվեց «Չելսիից» (2:1) ՝ զրկելով Յուրգեն Կլոպի սաներին մրցաշարային աղյուսակում հասնելու մաթեմատիկական հնարավորությունից: Նախ Պուլիշիչը՝ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանության անհաշվենկատ գործողությունների արդյունքում անցում կազմակերպեց և հաշիվը բացեց։ Գոլին Պեպ Գվարդիոլայի տղաները պատասխանեցին Կևին Դե Բրույնեի ֆանտաստիկ տուգանային հարվածով՝ 1:1, իսկ խաղավարտին Ֆերնանդինյոն ձեռքով խաղաց իր տուգանային հրապարակում։ Բրազիլացի ֆուտբոլիստը հեռացվեց և նշանակվեց 11 մ հարված, որը և հստակորեն իրացրեց Վիլլիանը՝ «Լիվերպուլին» պարգևելով երկար սպասված չեմպիոնությունը։

Այսպիսով, «Լիվերպուլը» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը: Մինչ այդ մերսիսայդցիներն 18 անգամ նվաճել էին Անգլիայի բարձրագույն առաջնության չեմպիոնությունը, որը գոյություն ուներ մինչև 1992 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» 31 հանդիպումներ վաստակել է 86 միավոր ՝ պարտվելով միայն մեկ անգամ և տանելով 28 հաղթանակ:

Շնորհավորում ենք «Լիվերպուլին» և Յուրգեն Կլոպին արժանի չեմպիոնության համար։ «Լիվերպուլը» իր ցուցադրած խաղով միանշանակ արժանի էր չեմպիոնությանը և վերջապես նվաճեց այն։

Facebook Comments