«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Լիվերպուլին» չեմպիոնության առիթով և ասել է այն պատճառները, որի համար հնարավոր չեղավ պայքարել Յուրգեն Կլոպի թիմի հետ չեմպիոնության համար։

«Մենք նվաճել ենք 8 տիտղոս, ինչը երբեք չի եղել այս երկրում։ Լինում է, որ դրանցից մեկը բաց ես թողնում։ Մենք կորցրեցինք Վենսան Կոմպանիին, իսկ Լապորտը վնասվածք ստացավ։

Այս բոլոր հաղթանակներից հետո, հավանաբար, «Լիվերպուլի» պես նույն կրքերը չունեինք։ Երկու մրցաշրջանից հետո մրցակցությունն ուժեղ է։ Մենք կայուն չենք եղել, ինչպես նախկինում։ «Լիվերպուլը» հաղթեց Չեմպիոնների լիգայում և վստահություն զգաց իր ուժերի նկատմամբ։ «Լիվերպուլն» ամեն խաղ խաղացել է որպես վերջինը։ Սկզբում մենք այդպես չէինք խաղում։

Շնորհավորում եմ «Լիվերպուլին» մեծ մրցաշրջանի կապակցությամբ։ Պետք չէ մոռանալ, որ մենք դեռ երկրորդն ենք լիգայում, ուստի ավելի լավ է, քան մրցակիցների մեծ մասը», – ասել է Պեպ Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ երեկ «Չելսին» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»(2:1), որի շնորհիվ «Լիվերպուլը» 30 տարի անց դարձավ Անգլիայի չեմպիոն։

Facebook Comments