«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Սաուտհեմպտոնի» հետ հանդիպման արդյունքը և գնահատել եվրագավաթներում տեղ գրավելու հնարավորությունները:

«Ես միշտ դրական եմ տրամադրված։ Մենք բավականաչափ ժամանակ և հանդիպումներ ունենք Եվրոպայի լիգայում տեղ վաստակելու համար։

Մենք երկու պարտություն ունեցանք առաջին անգամ իմ գալուց հետո, բայց հիմա հաղթեցինք, և դա բարձրացրեց մեր ոգին։

Մենք ունենք բավականին բարդ օրացույց ԱՊԼ-ում։ Մենք չորս արտագնա հանդիպում ունենք և պետք է հասցնենք վերականգնվել», – ասել է Արտետան «BBC»-ին։

«Արսենալը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում այժմ 9-րդ հորիզոնականում է։ Արտետայի տղաները հաջորդ տուրում կմրցեն ետնապահ՝ «Նորվիչի» հետ։

Facebook Comments