Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, ով ազատ գործակալի կարգավիճակ կստանա, կարող է կարիերան շարունակել Իսպանական թոփ-ակումբում։

Ինչպես հայտնում է «Sport.es»՝ 33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Իսպանական ակումբի ղեկավարությունը տեսնում է Էդիսոն Կավանիին, որպես Լաուտարո Մարտինեսին փոխարինող։ «Ինտերի» հետ բանակցությունների ժամանակ բարդություններ կան և չի բացառվում, որ Կավանին կարող է տեղափոխվել կատալոնական գրանդ ակումբ։

Ավելի վաղ Կավանիի համար պայքարում էին՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Նապոլին» և «Ատլետիկոն»։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում ուրուգվայցի հարձակվողը անցկացրել է 14 հանդիպում և խփել է 4 գոլ։

Facebook Comments