Այսօր Իտալիայի առաջնության հերթական հանդիպումը տեղի կունենա։ Գործող չեմպիոն «Յուվենտուսը» կմրցի առաջնության նորեկներից՝ «Լեչչեի» հետ։

Ինչպես հայտնում է «Calcio Mercato»-ն՝ թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին կարող է չընդգրկել Կրիշտիանու Ռոնալդուին մեկնարկային կազմում և հանգստի հնարավորություն տալ թիմի աստղային ֆուտբոլիստին։

Ավելի վաղ ասվում էր, որ Ռոնալդուն և Սարրին կոնֆլիկտ ունեն իրար հետ։ Պորտուգալացի ֆուտբոլիստին դուր չի գալիս մարզչի որոշումները։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսը» առաջատարի դիրքում է։ Նրան հետապնդում է «Լացիոն», ով 4 միավորով է ետ Սարրիի թիմից և Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերը», ով զիջում է առաջատարին 8 միավորով։ Ա Սերիայի ավարտին մնացել է 11 տուր։

Հիշեցնենք, որ «Յուվենտուս»- «Լեչչե» հանդիպումը կկայանա այսօր, ժամը՝ 23:45-ին։

Facebook Comments