«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հոլլանդը խոսել է իր ապագայի մասին։

«Ես ապրում եմ ներկայով։ Ես դեռ նոր եմ եկել «Բորուսիա Դորտմունդ» և չեմ պատրաստվում լքել։ Սա աշխարի ամենամեծ ակումբներից մեկն է։ Ես երկարաժամկետ պայմանագիր եմ կնքել և չեմ մտածում ապագայի մասին։

Այստեղ լավագույն վայրն է այս պահին իմ կարիերայի համար։ Ես ուզում եմ հասնել ինչ-որ կարևոր բանի «Բորուսիայի» հետ։ Ուզում եմ ինչքան հնարավոր է շուտ հաղթել Բունդեսլիգան, ոչ թե միշտ լինել երկրորդը», ասել է Հոլլանդը։

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բորուսիա Դորտմունդը» գնել է Հոլլանդի տրանսֆերը «Զալցբուրգից»։ Հոլլանդի ծառայություններով հետաքրքրված են գրեթե բոլոր ակումբները, մասնավորապես՝ «Յուվենտուսը», «Ռեալ Մադրիդը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հոլլանդը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում, խփել է 13 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments