«Ռեաալ Մադրիդի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով վարձավճարով հանդես է գալիս «Դորտմունդի Բորուսիայում», կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն՝ մարոկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ Իտալական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 40 մլն եվրո։ Հակիմին արդեն իտալական ակումբի հետ համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր՝ 5 մլն եվրո տարեկան աշխատավարձով։

Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 44 հանդիպման, խփել է 9 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում։ Հակիմիի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2022թ․-ի ամառը։

Facebook Comments