Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլլիանը խոսել է իր ապագայի մասին ։

«Հիմա ես պարզապես ցանկանում եմ արժանիորեն ավարտել մրցաշրջանը։ Այս պահին չգիտեմ, կմնա՞մ «Չելսիում», թե կհեռանամ ակումբից։ Ցանկանում եմ լավ խաղ ցուցադրել և օգնել «Չելսիին» ավարտել մրցաշրջանը քառյակում», – Վիլլիանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Վիլլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013թ-ին՝ 35 միլիոն եվրոյի դիմաց: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա բրազիլացին մասնակցել է 30 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում: Վիլլանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։

31-րդ տուրից հետո «Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը։

Facebook Comments