«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կուղղևորվի «Բարսելոնա»՝ բուժզննում անցնելու համար, այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա կիսապաշտպանը բուժզննում կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի իսպանական գրանդ ակումբի հետ։ Նշենք, որ հակառակ ուղղությամբ «Յուվենտուս» կտեղափոխվի Արթուր Մելոն։

Պյանիչը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2016թ․-ից։ Այս մրցաշրջանում Պյանիչը մասնակցել է 24 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments