Կատալոնական «Էսպանյոլը» հեռացրել է իր հերթական գլխավոր մարզիչին, այս անգամ Աբելարդո Ֆերնանդեսին, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հարկ ենք համարում նշել, որ այս մրցաշրջանում «Էսպանյոլը» հեռացրել է արդեն իր երրորդ գլխավոր մարզիչին։ Այս մրցաշրջանի սկզբում թիմը մարզում էր Դավիդ Գալյերոն: Հոկտեմբերին ակումբը գլխավորեց Պաբլո Մանչին, ով ակումբի հետ աշխատեց մոտ երկու ամիս։

Այժմ «Էսպանյոլի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի սպորտային տնօրեն Ռուֆետեն, նա ակումբը կգլխավորի մինչև մրցաշրջանի ավարտը։

«Էսպանյոլը» 24 միավորով եզրափակում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments