Իտալացի լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է «Միլան»- «Ռոմա» հանդիպման մասին և իր նախկին ակումբի խորհուրդ է տվել թիմում պահել Իբրահիմովիչին։

«Ակումբների միջև 9 միավորի տարբերությունը չի խոսում ցույց տված բարձր կարգի մասին։ Թիմերի մրցաշարային աղյուսակում դիրքերը պայմանավորված է նրանով, որ «Միլանը» վատ է մեկնարկել առաջնությունը, երբ նրանց մարզում էր Ջամպաուլոն։

Իբրա՞ն, ես միշտ ասել եմ և հիմա էլ կասեմ, «Միլանը» պետք է պահպանի Զլատանին իր թիմում։ Շվեդ ֆուտբոլիստի գալով թիմի խաղը ակնհայտորեն լավացել է։

Ռանգնի՞կը, այժմյան մարզիչի համար շատ դժվար է աշխատել, այս խոսակցությունների ֆոնին։ Չնայած նրան, որ Պիոլիի թիմը ցույց է տալիս լավ խաղ, թիմը հետևում է իրեն, դա ամենակարևորն է», – Ֆաբիո Կապելլոյի խոսքերն է փոխանցում «Football-Italia»-ն։

Հիշեցնենք, որ «Միլան»-«Ռոմա» հանդիպումը կկայանա վաղը, ժամը՝19:15-ին։

Այս պահին «Միլանը» մրցաշարային աղյուսակում 7-8-րդ տեղերն է կիսում «Պարմայի» հետ, իսկ «Ռոման» 5-րդ հորիզոնականում է գտնվում։

Facebook Comments