«Բարսելոնան» միավորներ կորցրեց «Սելտայի» դեմ արտագնա խաղում՝ գոլ բաց թողնելով հանդիպման վերջնամասում (2:2): Դուբլի հեղինակ դարձած Լուիս Սուարեսը դժգոհ է մնացել արդյունքից։

«Զգացմունքները բացասական են։ Մենք երկու միավոր կորցրեցինք։ Ամեն ինչ մեր ձեռքերում էր, և այժմ մենք պետք է սպասենք, մինչև «Ռեալը» միավորներ կորցնի: Ես հիասթափվախ եմ, որ այսօր ոչ ոքի խաղացինք

Ուրախ եմ, որ օգնեցի թիմին, բայց ես վրդովմունքի ու հիասթափության նման զգացում ունեմ։ Չի հաջողվում երկրորդ անգամ անընդմեջ հաղթել արտագնա խաղում: Կարծում եմ հենց այդ պատճառով այստեղ կան մարզիչներ, որոնք վերլուծում են նման իրավիճակները։ Տանից հեռու մենք բաց ենք թողնում կարևոր պահեր, որոնք մենք սովորաբար բաց չենք թողել այլ մրցաշրջաններում», — Սուարեսի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Այժմ «Բարսելոնան» 69 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, բայց եթե «Ռեալը» հաղթի «Էսպանյոլին», ապա «Արքայական» ակումբը միանձնյա կգլխավորի Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և լուրջ հայտ կներկայացնի չեմպիոնության համար։

Facebook Comments