Դիեգո Սիմիոնեի գլխավորած «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում սեփական խաղադաշտում հաղթեց «Ալավեսին»(2:1): Ինչպես հայտնում է Լա լիգայի մամուլի ծառայությունը՝ Դիեգո Սիմիոնեն այժմ ունի 195 հաղթանակ «Ատլետիկոյի» ղեկին։ Դիեգո Սիմիոնեն գերազանցեց Լուիս Արագոնեսի ռեկորդը, ով «Ատլետիկոյի» ղեկին տարել էր 194 հաղթանակ Լա լիգայում։

«Ատլետիկոն» այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականում է գտնվում։ Հուլիսի 30-ին Դիեգո Սիմիոնեի տղաները կմրցեն «Բարսելոնայի» հետ։

Հիշեցնենք, որ Դիեգո Սիմիոնեն «Ատլետիկոն» գլխավորում է 2011թ․-ից։

Facebook Comments