«Ռեալ Մադրիդի» հարձակվողական կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է «Արքայական» ակումբում իր կարգավիճակի մասին։

«Ես չեմ պատրաստվում ասել թիմի անունը, բայց ես ունեի հնարավորություն լավ ակումբ տեղափոխվելու համար։ Ես գիտեի, որ «Ռեալում» հաճախ չէի խաղալու։ Ակումբը ինձ թույլ չտվեց հեռանալ տարբեր պատճառներով։ Ես այստեղ եմ հանգամանքնենրի բերումով, այլ ոչ թե իմ ցանկությամբ։

Կարծում եմ ապագայում ես կարող եմ խաղալ շատ։ Ես ունեմ տաղանդ և հնարավորություններ։ Ծանր աշխատանքի շնորհիվ դա հնարավոր կլինի»,- Խամես Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում «The Locker Room»-ը։

Այս մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը մասնակցել է 14 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments