«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Ֆիորենտինայի» նկատմամաբ կամային հաղթանակի մասին(2:1):

«Մենք հաղթեցինք՝ ցույց տալով բնավորություն և քաղց խաղի խաղին։ Այսօրվա դրությամբ մենք ունենք սահմանափակ կազմ՝ մի քանի վնասվածքների պատճառով։ Ես պետք է շնորհակալություն հայտնել Կորրեային, Ռադույին, Մարուսիչին, որովհետև նրանք այսօր նույնիսկ փոխարինման չէին մտնի, եթե չլիներ այսպիսի իրավիճակ։

Մինչեւ դադար մենք անցկացնում էինք շաբաթական մեկ հանդիպում, իսկ այժմ մենք խաղում ենք յուրաքանչյուր երեք օրը մեկ։ Մեզ պակասում են Լուկաս Լեյվան, Սենադ Լուլիչը, Լուիս Ֆելիպեն, առանց բնավորության մենք չէինք հաղթի այս հանդիպումը», -Ասել է Սիմոնե Ինձագին։

Այժմ «Լացիոն» Ա Սերիա մրցաշարային աղյուսակում 2-րդ հորիզոնականում է։

Facebook Comments