«Բարսելոնան» կարող է վերադարձնել Պեպ Գվարդիոլային իր հարազատ ակումբ, այս մասին հայտնում է «Daily Express»-ը։ «Բարսելոնան» գոհ չէ ներկայիս մարզիչ Կիկե Սետյենի ցուցադրած արդյունքներից և կարող է օգտվել այն փաստից, որ «Մանչեսթեր Սիթին» ամենայն հավանականությամբ կզրկվի եվրագավաթաներում հանդես գալու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ մարզական վճռաբեկ դատարանը «Մանչեսթեր Սիթիի» որոշումը կհայտարարի հուլիսի առաջին կեսին՝ ՈՒԵՖԱ-ի կայացրած վճռի վերաբերյալ:

Հունվարին «Բարսելոնան» գլխավորեց Կիկե Սետյենը, բայց այս պահին թիմը ոչ այդքան լավ հանդիպումներ է անցկացնում և նույնիսկ կարող է զրկվել չեմպիոնությունից։

Նախորդ տուրում «Բարսելոնան» ոչ ոքի խաղաց «Սելտայի» հետ(2:2)։

Facebook Comments