«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին մեկնաբանել է Ջանլուիջջի Դոննարումմայի պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները:

«Անկասկած, «Միլանի» պարտքն է Ջիջջոյի պես կարևոր ֆուտբոլիստին պահել թիմում։ Նա «Միլանի» խորհրդանիշն է, քանի որ անցել է ակումբի երիտասարդական ակադեմիան։ Բացի այդ, իմ սուբյեկտիվ կարծիքով, նա աշխարհի լավագույն դարպասապահն է։

Ինչ վերաբերում է Իբրահիմովիչին, ապա դրանք երկու տարբեր իրավիճակներ են։ Ջիջջոյի պայմանագիրը դեռ չի ավարտվում՝ Ի տարբերություն Իբրայի պայմանագրի»,- ասել է Պաուլո Մալդինին։

Նշենք, որ Դոննարումմայի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսին, մինչդեռ Զլատան Իբրահիմովիչը կարող է ազատ գործակալ դառնալ արդեն այս ամռանը:

Ըստ Իտալական մամուլի՝ Դոննարումման համաձայնվել է պայմանագիր կնքել «Միլանի» հետ մինչև 2023թ․-ը։ Ակումբը ֆուտբոլիստի գործակալի հետ բանակցությունների մեջ է և ամենայն հավանականությամբ, շուտով Դոննարումման նոր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ։ Իտալական ակումբի գլխավոր նպատակներից էր Դոննարումմայի հետ գործող պայմանագիրն երկարաձգելը։ Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021թ․-ի ամառը։

Facebook Comments