Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռոսս Բարկլին պատասխանել է այն հարցին, թե ինչ խոսքեր է ասել Ֆրենկ Լեմպարդը «Լեսթերի» դեմ գավաթային խաղի ընդմիջմանը:

«Լեմպարդը մեզ ասել է, որ մենք արժանի չենք «Չելսիի» մարզաշապիկը կրելուն ՝ դատելով առաջին խաղակեսի խաղից», – պատմել է Բարկլին»-ին:

Նշենք, որ երկրորդ խաղակեսում հենց Բարկլին է հաղթական գոլի հեղինակ դարձել «Լեսթերի» հետ հանդիպման ժամանակ:

«Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 18-ին կամ 19-ին կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Անգլիայի Գավաթի եզրափակիչը նախատեսված է օգոստոսի 1-ին:

Facebook Comments