Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարող է հեռացվել ակումբից՝ մրցաշրջանի ավարտից հետո, այս մասին հայտնում է «Goal.com»-ը։

«Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է ակումբի ցուցադրած արդյունքներից և պատրաստվում է հեռացնել ներկայիս գլխավոր մարզչին և նոր գլխավոր մարզիչ նշանակել հաջորդ մրցաշրջանի համար։ Բացի դրանից ակումբում կոնֆլիկտներ կան, դա կապված է այն բանի հետ, որ թիմը լավ արդյունքներ ցույց չի տալիս և ավելին կարող է զրկվել չեմպիոնությունից։

Հիշեցնենք, որ Կիկե Սետյենը «Բարսելոնան» գլխավորել էր հունվարին՝ փոխարինել Էռնեստո Վալվերդեին։

«Բարսելոնան» այժմ քննարկում է Պեպ Գվարդիոլային վերադարձնելու տարբերակը։

32 տուրից հետո Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում Սետյենի թիմը 2-րդ հորիզոնականում է ընթանում՝ ետ մնալով «Ռեալ Մադրիդից» մեկ միավորով։

Facebook Comments