Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո զրուցել է լրագրողների հետ:

«Շատ գոհ եմ իմ սաներից։ Հանդիպման ժամանակ հաղթելը հեշտ չէ, ցանկանում եմ շնորհավորել նրանց։

Չեմ կարող ասել, որ մենք արդեն հաղթել են առաջնությունը։ Ամեն ինչ կորոշվի մրցաշրջանի վերջին խաղին։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ այս առաջնությունում», – ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Marca» թերթը ։

Իսպանիայի առաջնության 32 տուրից հետո Արքայական ակումբը հավաքել է 71 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է գտնվում «Բարսելոնան»։

Facebook Comments