«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնում է, որ նոր մեկ տարվա պայմանագիր է կնքել թիմի լեգենդներ՝ Ջանլուիջջի Բուֆֆոնի և Ջորջո Կյելինիի հետ։ Նրանց նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ․ ամառը։

42-ամյա Ջանլուիջջի Բուֆֆոնը «Յուվենտուս» է տեղափոխվել 2001թ․-ին «Պարմայից» և մինչ օրս թուրինյան ակումբում անցկացրել է 669 հանդիպում՝ բոլոր առաջնություններում։ 2018/19թ․-ին Բուֆֆոնը «ՊՍԺ» տեղափոխվեց, բայց հետո վերադարձավ «Յուվենտուս»։

35-ամյա Ջորջո Կյելինին «Յուվենտուսի» կազմում է հանդես գալիս 2015թ-ից։ Թուրինյան ակումբում Կյելինին անցկացրել է 509 հանդիպում։

Facebook Comments