«Բարսելոնայի» նախկին մարզիչ Էռնեստո Վալվերդեն և իր օգնական Ջոն Ասպիազուն ման են գալիս տուն Վալենսիայում, այս մասին հայտնում է «Onda Cero»-ն։
Աղբյուրի համաձայն՝ Վալվերդեն կարող է շուտով գլխավորել «Վալենսիան»։
«Վալենսիան» պարտվել է իր 4 հանդիպումներից 3-ում և այժմ 8-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։
Չի բացառվում, որ Ալբերտ Սելադասը կարող է հեռացվել մոտ ապագայում։
Հիշեցնենք, որ Վալվերդեն ավելի վաղ մարզել էր «Վալենսիան»(2012/13 մրցաշրջանում):
Facebook Comments