«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը ձմռանը չի լքի մյունխենյան ակումբը, վստահեցրել է թիմի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։

« Մենք ոչ մի առաջարկ չենք ստացել Մյուլլերի վերաբերյալ, և երբեք էլ չենք խոսել նրա հավանական հեռանալու մասին։ Չենք պատրաստվում այս խաղացողի տրանսֆերը վաճառել մեկ այլ ակումբի»,- տնօրենի խոսքերն է մեջբերել Kicker պարբերականը։

30-ամյա Մյուլլերը իր ողջ կարիերան անցկացրել է գերմանական գրանդում, որի կազմում անցկացրած 495 խաղում կարողացել է դառնալ 186 գոլի հեղինակ։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here