Ֆիլիպպո Ինձագիի գլխավորած «Բենևենտոն» դարձավ Սերիա Բ-ի չեմպիոն և Ա Սերիայում հանդես գալու իրավունք ստացավ։

Ֆիլիպպո Ինձագիի թիմը կրկնեց «Ասկոլիի» ռեկորդը(1977/78), ստացավ Ա Սերիայում հանդես գալու ուղղեգիր՝ առաջնության ավարտից 7 տուր առաջ։ «Բենևենտոն» հաղթել է 23 հանդիպումներում և միայն 1 պարտություն է կրել։

Նախորդ տուրում «Բենևենտոն» նվազագույն հաշվով հաղթեց «Ստաբիային»(1:0) և հռչակվեց Բ Սերիայի չեմպիոն ու հնարավորություն ստացավ որոշակի դադարից հետո վերադառնալ Ա Սերիա։ Սա ակումբի պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ թիմը հանդես է գալու Ա Սերիայում։

Facebook Comments