Անգլիայի հանրահայտ դարպասապահ Ջո Հարտը հեռանում է «Բարնլիից»՝ որպես ազատ գործակալ։ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալը Ջո Հարտի կարիերայում հետընթաց եղավ։ Նա հանդես եկավ «Տորինոյում» և «Բարնլիում», բայց անցկացրեց իր մակարդակից ցածր հանդիպումներ։

«Այն փաստը, որ վերջին մեկուկես տարում պահեստայինների թվում էի ԱՊԼ-ում՝ դա ինձ չի կոտրի։ Ես հիշում եմ, թե ով եմ ես։ Հիշում եմ, թե ինչպես էի խաղում իմ տեղական թիմում և փորձում էի հասնել «Շրուսբերի Թաունի» առաջին թիմին։ Պետք է գնահատել ամբողջ իրավիճակը։

Ես երազներով չեմ ապրում, ես չեմ կարծում, որ իմ դուռը թակելու է Մադրիդի «Ռեալը», որպեսզի գնի ինձ և բաժանվի Կուրտուայից։ Բայց ես դեռ շատ բան կարող եմ տալ։ Ինձ պետք է, որ ինչ-որ մեկը հավատա ինձ, և վստահության համար կվճարեմ», Ջո Հարտի խոսքերն է մեջբերում «BBC»-ն։

Facebook Comments