«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրն իր կարծիքն է հայտնել մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուս» տեղափոխվելու մասին:

Նախօրեին կատալոնական ակումբը հայտարարել էր Արթուրին 72 միլիոն եվրոյով վաճառելու մասին։

«Շնորհակալություն եմ հայտնում «Յուվենտուսին» ինձնով հետաքրքրելու համար։Գիտեմ, որ տեղափոխվում եմ մեծ ակումբ։ Մեզ մեծ մարտահրավերներ են սպասվում։

Հիմա ես կենտրոնացած եմ ներկայի վրա։ Ես կարևոր նպատակներ ունեմ, որոնց պետք է հասնել «Բարսելոնայի» հետ, և ես կշարունակեմ հետևել նրանց մինչև մրցաշրջանի ավարտը», – Instagram-ի իր էջում գրել է Արթուրը։

Այս մրցաշրջանում Արթուրն անցկացրել է 28 հանդիպում «կապտանռնագույնների» մարզաշապիկով՝ աչքի ընկնելով 4 գոլով և 4 գոլային փոխանցումներով:

Facebook Comments