Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում: Ինչպես հաղորդում Է «Sky Sport Italia»-ն` 24-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Միրանչուկը համապատասխանում է «Միլանի» տրանսֆերային քաղաքականությանը՝ տարիքի, գնի և բնութագրերի առումով:

Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ «Լոկոմոտիվին» հետաքրքրում է «Միլանի» խաղացող Դիեգո Լաքսալտը: Պետք չէ բացառել այն տարբերակը, որի դեպքում ուրուգվայցին կդառնա Միրանչուկի՝ «Միլան» տեղափոխության գործարքի մի մասը։

«Transfermarkt»-ը Ալեքսեյ Միրանչուկին գնահատում է 14,5 միլիոն եվրո: 2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում խփել է 12 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Facebook Comments