«Ռոման» հասել է համաձայնության «Արսենալի» հետ Հենրիխ Մխիթարյանի վարձավճարը ևս մեկ տարով երկարաձգելու շուրջ, այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելին՝ Հենրիխ Մխիթարյանը կարող է խզել պայմանագիրն «Արսենալի» հետ և դառնալ «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ։ Մինո Ռայոլան այժմ բանակցոեւթյուններ է սկսել «Արսենալի» հետ։

«Ես շատ ուրախ եմ և երջանիկ այստեղ մնալու համար, որովհետև ես «Ռոմայի» հետ ամեն ինչին չէ, որ հասել եմ։ Անհամբերությամբ սպասում եմ դրան»,- ասել է Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ռոմայի» կազմում նախորդ ամառվանից և այդ ընթացքում խփել է 6 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

28-րդ տուրից հետո «Ռոման» 48 միավորով 5-րդ տեղում է ընթանում։

Facebook Comments