Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարող է գխավորել Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը, այս մասին հայտնում է «Infobae»-ը։

Աղբյուրի համաձայն՝ դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե Անտոնիո Տորրեսը ընտրվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ըստ տեղեկությունների՝ Անտոնիո Տորրեսն արդեն կապ է հաստատել Մարադոնայի հետ և պայմանավորվել է։ Մարադոնայի հետ կարող են կնքել երկու տարվա պայմանագիր։ Առաջադրանքը պետք է լինի ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլին մասնացկելը։

Հիշեցնենք, որ այժմ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչն է Լուիս Էնրիկեն։

Facebook Comments