Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղը(2:2):

«Ամեն անգամ մեր համար դժվար է։ Հերթական միավորների կորուստը նշանակում է, որ «Բարսելոնան» հեռանում է չեմպիոնական տիտղոսից։ Մենք պետք է շարունակենք աշխատել։

Մենք չկարողացանք հաղթել, այդ պատճառով չեմ կարող ասել, որ գոհ եմ։ Թեև գոհ եմ, որ ֆուտբոլիստները լավ ֆուտբոլ ցուցադրեցին ուժեղ մրցակցի հետ խաղում։ Թիմին պարզապես հաջողություն չի բավականացնում», — մասնագետի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

33-րդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 70 միավոր և մեկ միավոր է զիջում առաջատար «Ռեալին»։ Ընդ որում, մադրիդցիներն մեկ խաղ դեռ քիչ են անցկացրել։

Facebook Comments