«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Բրայթոնին» 3:0 հաշվով հաղթելուց հետո մեկնաբանել է թիմի ծրագրերը մրցաշրջանի մնացած հատվածում:

«Մենք պայքարում ենք Չեմպիոնների լիգայում տեղի համար և գիտենք, որ կարող ենք հասնել դրան։ Իմ համագործակցությունը Պոգբայի հե՞տ, չեմ ուզում շատ խոսել այդ մասին։ Մենք ուրախ ենք խաղալ միասին, բայց ես ուրախ կլինեի խաղալ ցանկացած ֆուտբոլիստի հետ։ Մենք կարող ենք համագործակցել, մենք ունենք համապատասխան որակներ, բայց ունենք նաև այլ խաղընկերներ»,–ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «BBC»-ն։

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ունի 52 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում բարձրացել է 5-րդ հորիզոնական։

Facebook Comments