«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը չի ընդգրկվել 24 ֆուտբոլիստների ցուցակում, որոնք պետք է մասնակցեն Լա լիգայի 33-րդ տուրի` «Խետաֆեի» հետ խաղին:
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «Ռեալի» մարզիչը դա բացատրել է նրանով, որ բելգիացու վրա չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում, ռիսկի է ենթարկում ֆուտբոլիստի առողջությունը: Էդենը միայն վերջերս է վերականգնվել վնասվածքից, այդ պատճառով նրան հանգիստ է տրվել, հաղորդում է «Marca»-ն:
Այս մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում եւ խփել է 1 գոլ:
«Ռեալ»-«Խետաֆե» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը` 00:00-ին:
Facebook Comments