«Չելսիի» հարձակվողական կիսապաշտպան Վիլլիանը խոսել է ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Վեստ Հեմմից» կրած պարտության մասին(3:2):
«Արդյունքը մեզ շատ տխրեցրեց։ Մենք ուզում էինք հաղթել, բայց բաց թողեցինք շանսը՝ 3-րդ տեղ բարձրանալու համար։ Հիմա պետք է մտածել հաջորդ հանդիպման մասին։
«Չելսին» պարտավոր է հայտնվել Չեմպիոնների լիգայում։ Յուրաքանչյուր մնացած հանդիպումը մեր համար եզրափակիչ է։ Մենք պետք է պահպանենք Թոփ-4-ում մեր տեղը», -Վիլլիանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
ԱՊԼ-ի 32 տուրերից հետո լոնդոնյան ակումբը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Չելսին» այժմ «Լեսթերից» ետ է մնում մեկ միավորով։
Facebook Comments