Հուլիսի 2-ը մարզական լրագրողի միջազգային օրն է։
«Ուրիշ Ֆուտբոլը» փորձել է ճշտել թե ինչ է մարզական լրագրությունը հենց իրենց՝ մարզական լրագրողների համար։

Արամ Սահակյան (ATV - Մարզական մեկնաբան / Armsport.am)
Արմեն Գարամյան (Հանրային հեռուստաընկերություն – Մարզական մեկնաբան)

Մարզական լրագրությունն ինձ համար կյանքի անբաժան մաս է դարձել: Ես մի կարգախոս ունեմ. «Սիրեք սպորտը, այն Ձեզ կյանքի ցանկացած փուլում ուղեկից կլինի»: Իրոք, երբ տրամադրություն չեմ ունենում, փորձում եմ վատ աուարան դրական դարձնել հարցազրույցի, մասնագիտական քննարկման և, ի վերջո, ֆուտբոլի շնորհիվ: Եթե այսքանն ասում եմ, կարծում եմ՝ հասկանում եք, որ այն դարձել է իմ սնման աղբյուրը՝ բառի բուն ու փոխաբերական իմաստով: Եթե 4 տարի առաջ ես պարզապես բարի նախանձով շնորհավորում էի մարզական լրագրողներին, հիմա արդեն նաև ստանում եմ շնորհավորանքներ: Մի բան կարող եմ փաստել, որ նրանք, ովքեր կյանքում չեն առնչվել մարզաշխարհի հետ, մեծ բան են կորցրել:

Արամ Սահակյան (ATV - Մարզական մեկնաբան / Armsport.am)
Արամ Սահակյան (ATV – Մարզական մեկնաբան / Armsport.am)

Աշխարհում բազմաթիվ աշխատանքներ կան, որոնք կարող ես անել նաև չսիրելով: Մարզական լրագրությունը դրանց թվին չի պատկանում: Եթե դու չես սիրում այս գործը, չես ապրում նրանով, դու պարզապես տեղ չունես այստեղ: Մի պատկերավոր օրինակի վրա ուզում եմ պարզաբանել: Անցած տարի ամռանը Կոնստանտին Գենիչը (матч тв-ի մեկնաբան․ խմբ) ասաց, որ մրցաշրջանի ավարտից հետո հոգնել է, ուզում է մի ինչ-որ տեղ գնալ: Գրառումը նա ավարտել էր հետևյալ խոսքերով. «բայց ու՞ր գնալ, չէ՞ որ մենք բոլորս հիվանդ ենք ֆուտբոլով»: Շնորհավո՜ր ամենահետաքրքիր ու ամենաէմոցիոնալ աշխատանքի՝ սպորտային լրագրողների միջազգային օրը։

Վարվառա Հայրապետյան (Armenpress)

Եթե տարիներ առաջ մասնագիտության ընտրության հարցում երկմտում էի, թե որքան կսիրեմ այն, հիմա վստահորեն կարող եմ ասել, որ իմ մասնագիտությունն իմ առօրյա մի մասն է, սիրելի մասնիկը և մենք` մարզական լրագրողների բացառիկ հաջողակներից ենք, ովքեր համատեղում են սիրելին` օգտակարի հետ: Երբեք և ոչինչ չի փոխարինի ֆուտբոլային հանդիպումների ժամանակ տրիբունաների աղմուկը, կողքիդ բղավող երկրպագուի հույզերին ականատես լինելը և երկրի օրհներգը երգելու պատիվը:

Էդմոն Մարտիրոսյան (Ֆուտբոլ պլյուս)

Ճիշտն ասած ` ինչ է ինձ համար սպորտային լրագրությունը հարցին պատասխանելու համար մի քանի նախադասությունը շատ քիչ է, սակայն կփորձեմ պատասխանել կարճ եւ կոնկրետ: Սպորտային լրագրող դառնալը ժամանակին իմ գլխավոր երզանքներից մեկն էր, որն էլ դարձրի նպատակ եւ հասա դրան: Կան շատ երազանքներ, նպատակներ, որոնց ես փորձում եմ հասնել հենց սպորտային լրագրության միջոցով: Այսպիսով, մարզական լրագրությունը երազանքներիս հասնելու ճանապարհն է. ճանապարհ, որը լի է եւ լի է լինելու տարբեր դժվարություններով եւ արգելքներով: Լրագրության այս ճյուղը իմ կյանքի անբաժան մասն է. սիրում եմ սպորտային լրագրությունը, ապրում եմ սպորտային լրագրությամբ եւ պատրաստվում եմ այս ոլորտում հասնել մեծ հաջողությունների:

Facebook Comments