«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը պաշտոնանկության եզրին է, այս մասին հայտնում է «Marca-ն։

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ 61-ամյա մարզիչը կարող մոտակա օրերին զրկվել իր պաշտոնից և հեռանալ կատալոնական ակումբից։ Մարզիչի աշխատանքից դժգոհ են «Բարսելոնայի» ղեկավարները, ինչպես նաև ակումբի մի շարք ֆուտբոլիստներ։ Ֆուտբոլիստները չեն աջակցում Սետյենին՝ մի քանի անհաջող խաղերի համար, որը կարող է թիմին զրկել չեմպիոնությունից։

33-րդ տուրից հետո Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» 70 միավորով երկրորդ հորիզոնականում է։ Վերջին 4 հանդիպումներում կատալոնական ակումբը ընդհամենը մեկ հաղթանակ է տարել։ «Ռեալը» դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել և եթե հաղթի այսօր «Խետաֆեին», կարող է 4 միավորով առաջ անցնել «Բարսելոնայից»։

Facebook Comments