Իտալական Ա Սերիան ներկայացնող «Ֆիորենտինան», ով այժմ զբաղեցնում է առաջնությունում 14-րդ հորիզոնականը, կարող է առաջնության ավարտից հետո փոխել գլխավոր մարզչին։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ Ջուզեպե Յակինին կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից։ «Ֆիորենտինայի» ղեկավարությունը դիտարկում է Ունաի Էմերիին հրավիրելու տարբերակը, ով այժմ ազատ է։

48-ամյա իսպանացի մարզիչը «Ֆիորենտինայի» ղեկավարության համար գլխավոր տարբերակն է, արդեն բանակցություններ են ընթանում կողմերի միջև։

Հիշեցնենք, որ Ունաի Էմերին հեռացվել էր «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից 2019թ․-ին՝ վատ ադյունքների պատճառով։ Իսպանացի մասնագետը մեծ հաջողությունների է հասել «ՊՍԺ»-ի և «Սևիլիայի» ղեկին։

Facebook Comments