«Ռոմայի» և Թուրքիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը մտադիր է կարիերան շարունակել «Նապոլիում»։

Ինչպես տեղեկացնում Է «La Repubblica»-ն՝ ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել «Նապոլիի» ղեկավարության հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Տրանսֆերի իրականացման դեպքում հարձակողական կիսապաշտպանը մրցաշրջանի ընթացքում կստանա 3 միլիոն եվրո:

Հաղորդվում է, որ իտալական ակումբը պատրաստ է Ջենգիզի համար վճարել 25 միլիոն եվրո, սակայն «Ռոման» պնդում է, որ Ջենգիզի համար պետք է վճարեն նրանք առնվազն 30 միլիոն եվրո:

«Corriere della Sera»-ի տեղեկություններով՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն վաղուց է ցանկանում Ունդերին տեսնել իր թիմում։ Ունդերը «Նապոլիի» կազմում պետք է փոխարինի մեքսիկացի վինգեր Իրվինգ Լոսանոյին:

«Նապոլին», որպես տրանսֆերի արժեքի մասնակի փոխհատուցում, ծրագրում է գործարքի մեջ ներառել 28-ամյա Մալկուիին, որը ցանկանում է փոխել ակումբը խաղային պրակտիկայի պակասի պատճառով: Սակայն հռոմեացիները հետաքրքրված չեն ֆրանսիացու ծառայություններով, այդ պատճառով էլ կպնդեն իրենց պահանջված գումարը՝ Ունդերի տրանսֆերի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում Ունդերը մասնակցել է 21 հանդիպման, խփել է 3 գոլ:

Facebook Comments