«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը ոչ մի կերպ չի կարողանում իր լավագույն խաղը ցույց տալ կատալոնական ակումբում: Ինչպես հաղորդում է «Mundo Deportivo»-ն, ֆրանսիացին երկու հետաքրքիր առաջարկներ ունի։ Գրիզմանի ծառայություններով են հետաքրքրված անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտումեոն Գրիզմանի ցուցարած արդյունքներից դժգոհ է և կարող է մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել ֆրանսիաց ֆուտբոլիստից։

Հիշեցնենք, որ «Ալետտիկոյի» հետ խաղից հետո «Բարսելոնայի»
գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հայտարարել էր, որ իրեն դժվար է Անտուան Գրիզմանի համար տեղ գտնել մեկնարկային կազմում, քանի որ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը պետք է միշտ խաղադաշտ դուրս գան: Սակայն տեսանելի ապագայում կատալոնացիների մոտ կարող է փոխվել մարզիչը ։ Լրատվամիջոցների տվյալներով ՝ Սետյենը գտնվում է հեռացման եզրին։

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Ատլետիկոյից» 2019թ․-ին՝ 120 մլն եվրոյի դիմաց։ Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 8 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

Facebook Comments