«Փյունիկ» ՖԱ-ն հայտնում է, որ պաշտպաններ Մֆինգի Մագեմա Գայը, Անտոնիո Ստանկովը, կիսապաշտպաններ Արտյոմ Սիմոնյանը, Դմիտրի Մալյական և հարձակվող Դենիս Մահմուդովը հեռացել են հայկական ակումբից։

Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։ 24-ամյա Մֆինգի Մագեմա Գայը «Փյունիկին» էր միացել այս տարվա փետրվար ամսին։ Կոնգացի պաշտպանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 5 խաղ։

29-ամյա Անտոնիո Ստանկովը «Փյունիկին» էր միացել 2019թ. հունիսին։ Հյուսիս մակեդոնացին անցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

25-ամյա Արտյոմ Սիմոնյանը նույնպես նախորդ տարվա հունիսին էր միացել «Փյունիկին»։ Հայ կիսապաշտպանն անցկացրած 25 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

30-ամյա Դմիտրի Մալյական այս տարվա փետրվարին էր միացել «Փյունիկին»։ Ռուս կիսապաշտպանը մասնակցել է 3 խաղի։

30-ամյա Դենիս Մահմուդովը նախորդ տարվա հուլիսին էր միացել «Փյունիկին»։ Հյուսիս մակեդոնացին անցկացրած 19 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments